ՀՀ Դատավորների Միություն

Acknowledgement

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Banner
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
Նորություններ
ՀԱՄԱԺՈՂՈՎ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ PDF Print E-mail

2015 թվականի մայիսի 14-18-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի ունեցավ Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողով, որին մասնակցում էր ՀՀ դատավորների միության պատվիրակությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ դատավորների միության նախագահ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը և ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, իրավագիտության թեկնածու, դոցենտ Վահե Ենգիբարյանը:
Համաժողովը բացեց Դատավորների եվրոպական միության նախագահը: Նա իր խոսքում, ողջունելով 23 երկրներից ժամանած պատվիրակներին, հատուկ կարևորեց հերթական համաժողովը, քանի որ այն ուղղված էր դատական իշխանության դերի ու հեղինակության բարձրացմանը:

Read more...
 
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԱՆԱՁԵՎ ԹՈՒՐՔ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ PDF Print E-mail

Թուրքիայի առաջատար կուսակցությունը գլխավորել է այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա Թուրքիայի նախագահ է ընտրվել և խստորեն մտադրվել Թուրքիան դարձնել նախագահական ժողովրդավարական երկիր, որում, ինչպես Ֆրանսիայում, որոշիչ իշխանությունն իրականացվում է պետության նախագահի կողմից: Դրա համար անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը, որը կարող է իրականացվել միայն Խորհրդարանի մեծամասնության կողմից: Հունիսի 7-ին տեղի են ունենալու համընդհանուր ընտրություններ:
Դատավորների (և դատախազների) գործունեության կարևորագույն հարցերը գտնվում են Դատավորների և դատախազների բարձր խորհրդի (ԴԴԲԽ) իրավասության ներքո, որը կազմված է իրենց գործընկերների,  Արդարադատության նախարարի և Արդարադատության նախարարության պետական քարտուղարի կողմից ընտրված 22 դատավորներից ու դատախազներից: Դատավորների խրախուսման, գնահատման, կարգապահական վարույթների իրականացման, ազատման, ուսուցման, պատասխանատվության ենթարկելու գործընթացներն իրականացվում են ԴԴԲԽ-ի երեք հանձնաժողովների կողմից: Խորհուրդը ղեկավարում է նախարարը: Այս գործառույթը վերանայվել է 2010թ. սահմանադրական փոփոխությունից հետո և 2012-2013թթ. փոփոխվել է ԴԴԲԽ-ի մասին օրենքը:

Read more...
 
ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ PDF Print E-mail
 
ԴԱՏԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՏ ԵՆ PDF Print E-mail
Օրերս տեղի ունեցավ դատավորների ընդհանուր ժողով, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը ներկայացրեց 2014 թվականի վիճակագրական տվյալները։
Նա մասնավորապես նշեց, որ 2014 թվականին քրեական վարույթի շրջանակներում ստացվել է 21318 գործ, որից 4021—ն ըստ էության քրեական գործեր են, 17297—ը՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը եւ դատական ակտերի կատարմանը վերաբերող միջնորդություններ։ Ստացված 4021 քրեական գործից ավարտվել է 2882—ը (71.7%—ը)։ Ստացված 17.297 միջնորդությունից ավարտվել է 17.205—ը (99.5%—ը)։ Ընդհանուր առմամբ, ավարտվել է 20.087 գործ կամ գործերի 94.2%–ը։
Չնայած վերջին շրջանում նկատվող նվազման միտումներին՝ նշանակվող պատիժների շարքում ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակների (ազատազրկում, կալանք, կարգապահական գումարտակում պահել) կիրառումը շարունակում է գերակշռել։ Այսպես՝ եթե 2011թ. ռեալ ազատազրկման է դատապարտվել դատապարտվածների 68%—ը, 2012թ.՝ 59%—ը, 2013թ.՝ 56%—ը, ապա 2014—ին այդ ցուցանիշը կազմում է շուրջ 50%։
Այսպիսով՝ նվազման միտումն առկա է, սակայն իրավիճակը դեռ համահունչ չէ Եվրախորհրդի անդամ պետությունների պրակտիկային եւ միջին ցուցանիշին։
Իրավիճակի պատճառները տարբեր են, սակայն, ըստ Դ. Ավետիսյանի, դրանցից գլխավորը կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարի իմիտացիան է, որը վերաբերելի է ինչպես իրավապահ ողջ համակարգին, այնպես էլ դատական համակարգին։
Read more...
 
ՍԵՄԻՆԱՐ ԴԱՆԻԱՅՈՒՄ PDF Print E-mail

Հարգելի բարեկամներ և գործընկերներ,

Կոպենհագենում Դանիայի Խոշտանգումների դեմ ինստիտուտում տեղի կունենա Մարդու իրավունքների փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական համակարգման հանձնաժողովի (ECCHRD) 2015թ. հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-8:
Սույն հանդիպումը հիանալի հնարավորություն է ներկայացնել ձեր գործը, և ծրագրերը: Մասնակցության համար խնդրում ենք տեղեկացնել մարտին:

Հյուրանոցի և  ճանապարհորդության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մասնակցող կողմը:

 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 6 of 35