ՀՀ Դատավորների Միություն

Acknowledgement

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Banner
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
Նորություններ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ PDF Print E-mail
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի
20.08.2015թ. նիստում հաստատված
Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՀՀ դատավորների միության խորհրդի
08.09.2015թ. որոշմամբ հաստատված 
 
Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր Ը

1. Սահմանադրական փոփոխությունների նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) 64-րդ հոդվածում «օրենքին համապատասխանե ձևակերպումը փոխարինել «օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով» ձևակերպմամբ: 

Հիմնավորում
Նախագծում առաջարկվող՝ «օրենքով սահմանված կարգով» ձևակերպումը շատ լայն է և ընդգրկում է օրենքով սահմանված կարգով անձի մեղքը հաստատված համարվելու բոլոր դեպքերը, օրինակ՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը, անձին մեղադրանք առաջադրելը, մեղադրական եզրակացությունը հաստատելը և այլն: Նման ընդարձակ ձևակերպման պայմաններում ստացվում է, որ անձի մեղավորությունը կարող է հաստատվել ոչ միայն դատարանի կողմից կայացված վերջնական դատական ակտով (դատավճռով), այլև, օրինակ, նախաքննության մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով կայացված յուրաքանչյուր որոշմամբ: 
2. Սահմանադրության նախագծի 73-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: 
Մինչդեռ Սահմանադրության նախագծի եզրափակիչ և անցումային դրույթների թիվ 16 գլխում սահմանվել են դատարանների նախագահների պաշտոնավարման ժամկետները: Դրանով խախտվում է գործող Սահմանադրությունն ու օրենսդրությունը, համաձայն որոնց դատարանների նախագահները և դատավորները նշանակվել են այդ պաշտոններին առանց ժամկետի նշման: Դատարանների ներկայիս նախագահները պետք է պաշտոնավարեն Սահմանադրության նախագծի 73-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման պայմաններում: Ստացվում է նախագծի 73-րդ հոդվածի ու եզրափակիչ և անցումային դրույթների միջև կա էական հակասություն, քանի որ խախտվում է սահմանադրական կարևոր նորմերից մեկը:
3. Նախագծի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` … <<երկրի տնտեսական բարեկեցության>>, …, ինչպես նաև այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Հարկ է նշել, որ տվյալ նորմում պարզ չէ <<երկրի տնտեսական բարեկեցության>> եզրույթի օգտագործման նպատակը և ինչպես կարող է տվյալ նպատակով սահմանափակվել անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
4. Նախագծի 58-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է` ոչ ոք չի կարող զրկվել իր սեփականությունից, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Սեփականությունից զրկելու նկատմամբ նախնական դատական վերահսկողության դեպքերը և կարգը սահմանվում են օրենքով: 
Տվյալ դեպքում գործող Սահմանադրության համապատասխան նորմը (31-րդ հոդվածի 2-րդ մասը) սահմանում է անձին սեփականության իրավունքից զրկելու բացառություն միայն դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերում, երաշխավորելով սեփականության իրավունքի պաշտպանվածության ավելի բարենպաստ իրավակարգավորում: Կարծում ենք Նախագծի վերը նշված դրույթն անհրաժեշտ է խմբագրել` հաշվի առնելով սեփականության իրավունքի պաշտպանվածությունը երաշխավորող Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի և դրա կիրառմամբ ՄԻԵԴ որոշումներում արտահայտած դիրքորոշումները, որպիսիք բազմիցս ամրագրվել են նաև ՀՀ սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում` ձևավորելով հստակ դատական պրակտիկա: Բացի այդ, հարկ է նշել, որ Նախագծով բացահայտված չէ նաև նույն հոդվածի 4-րդ մասում օգտագործված սեփականությունից զրկելու նկատմամբ <նախնական դատական վերահսկողության> եզրույթը:
5. Նախագծի 162-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Սահմանադրական դատարանը,» ձևակերպումը:
Read more...
 
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-31-Ը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԼՎՈՎ ՔԱՂԱՔՈՒՄ PDF Print E-mail
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-31-Ը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԼՎՈՎ ՔԱՂԱՔՈՒՄ
 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ PDF Print E-mail

2015 թվականի հունիսի 25-26-ը Մոլդովայում տեղի ունեցավ <<Վարչական դատավարության իրավասությունը` որպես իրավունքի գերակայության գործիք>> թեմայով միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել էր Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը Մոլդովայի դատավորների միության հետ համատեղ: ՀՀ դատավորների միությունից մասնակցել են միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը և գործադիր տնօրեն  Վահե Ենգիբարյանը: Կոնֆերանսին մասնակցել և զեկույցներով հանդես են եկել պատվիրակներ  հետևյալ երկրներից՝ Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա, Հայաստան, Լեհաստան, Գերմանիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Ղազախստան: Գիտաժողովին ելույթով հանդես եկավ ՀՀ դատավորների միության նախագահ  Հ. Սարգսյանը: Գիտաժողովը կազմակերպվում է Իրավական փոխօգնության  և համագործակցության հուշագրի շրջանակներում: Առանձին հանդիպումներ եղան նաև անդամ դատավորների միությունների միջև, քննարկվեցին տարբեր հարցեր, ներկայացվեց պաշտոնական կայքը, որը կգործարկվի սեպտեմբեր ամսին, այն հնարավորություն կտա անդամ երկրների դատավորներին առավել արագ, արդյունավետ և օպերատիվ ստանալ ցանկացած տեղեկատվություն և իրավական օգնություն:

Ավանդույթի համաձայն՝ տեղի ունեցավ Իրավական փոխօգնության  և համագործակցության հուշագրի նախագահության փոխանցում, որը ստանձնեց Ղազախստանի դատավորների միությունը: Հետևաբար 2016 թվականի տարեկան համաժողովը կկազմակերպվի Ղազախստանի Հանրապետությունում:

Հիշեցնենք, որ 2014թ. նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը, և համաժողովը տեղի ունեցավ Երևանում, հունիսի 30-ից հուլիսի 2-ը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ PDF Print E-mail

2015 թվականի օգոստոսի 7-10-ը Հարավային Աֆրիկայում (Պրետորիայում) տեղի կունենա Կին դատավորների տարեկան համաժողով` «Կանանց հզորացումը, համայնքների հզորացումը: Իրական դարձնենք այն» թեմայով:
 
Անդամ երկրների պատվիրակները կարող են մասնակցության հայտ ներկայացնել: Դիմումները ներկայացնել հետևյալ էլ. փոստերին This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it կամ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it , This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it :

<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 5 of 35