ՀՀ Դատավորների Միություն

Acknowledgement

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Banner
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
Նորություններ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ PDF Print E-mail

2016 թվականի մայիսի 22-23-ը Իսրայելի Երուսաղեմ քաղաքում տեղի ունեցավ Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովը, որին մասնակցում էր ՀՀ դատավորների միության պատվիրակությունը` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ դատավորների միության նախագահ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը և ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանը:
Համաժողովը նվիրված էր եվրոպական երկրներում դատական իշխանության դերի ու հեղինակության բարձրացմանը, քննարկվեցին հարցեր եվրոպական երկրներում դատավորների անկախության և դատական իշխանությանը ներկայացվող մարտահրավերների վերաբերյալ, մասնավորապես`  ներկայացվեց Թուրքիայում տիրող իրավիճակը դատական իշխանության անկախության, դատավորներին հետապնդելու, դատավորների անկախության միջամտության մասին, այդ թվում նաև հարցեր Հունաստանի և այլ երկրների վերաբերյալ:

Read more...
 
ՄԱՅԻՍԻ 26-27-Ը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՉԵՌՆՈՎՑԻ ՔԱՂԱՔՈՒՄ PDF Print E-mail
ՄԱՅԻՍԻ 26-27-Ը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՉԵՌՆՈՎՑԻ ՔԱՂԱՔՈՒՄ
 
ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԵՐԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ PDF Print E-mail

2016 թվականի փետրվարի 27-28-ը Դիլիջան քաղաքի <<Դիլիջան Ռեզորթ>>  հյուրանոցում տեղի ունեցավ երկօրյա սեմինար-քննարկում ՀՀ վճռաբեկ դատարանի 2014-2015 թվականների նախադեպային իրավունքի վերաբերյալ, որին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավորները, օգնականները, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, ՄԱԿ ՓԳՀ իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Պոչապսկին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակից` մարդու իրավունքների գծով պատասխանատու Ռադկա Ռուբիլինան և իրավական հարցերով խորհրդատու Մարիա Սիլվանյանը: Սեմինարը կազմակերպել էր ՀՀ դատական դեպարտամենտը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Read more...
 
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ PDF Print E-mail

2015 թվականի դեկտեմբերի 15-16-ը Ստոկհոլմում տեղի ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) <<Ապաստանի համակարգերի որակի բարելավման նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում>> ծրագրի 2-րդ փուլի 1-ին տարածաշրջանային համաժողովը:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի ապաստանի հարցերով լիազոր մարմիններին, սահմանապահ ծառայություններին և դատարաններին` տարածաշրջանում գործող ապաստանի համակարգերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում:

Համաժողովին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակիցներ Սուսաննա Գրիգորյանը և Մարինե Անտոնյանը, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը և ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանը:

Պ.Աղաբաբյանն իր ելույթում նշեց, որ ծրագրի 1-ին փուլի արդյունավետ  իրականացման արդյունքում Հայաստանում ապաստանի տրամադրման համակարգը կատարելագործվել է, ինչպես նաև ներկայացրեց ծրագրի 2-րդ փուլով նախատեսված աշխատանքները, ակնկալվող արդյունքները:

ՀՀ վարչական դատարանի նախագահ Կ.Մաթևոսյանը ներկայացրեց ապաստան հայցողների հայցադիմումների քննության վերաբերյալ դատական պրակտիկան:

Համաժողովի ընթացքում մասնակիցներն ունկնդրեցին միջազգային փորձագետների ելույթները` Սիրիայից և Աֆղանստանից զանգվածային արտագաղթի վերաբերյալ, Շվեդիայի միգրացիոն գործակալության, Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի ներկայացուցիչների ելույթները` զանգվածային ներհոսքի դեպքում պետական սահմանի հատման և ապաստանի տրամադրման ընթացակարգերի մասին, ինչպես նաև Շվեդիայի վերաքննիչ դատարանի դատավորի ելույթը` <<Դատարանների դերը ապաստանի տրամադրման հարցերում>> թեմայով:

 
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 58-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԲԱՐՍԵԼՈՆԱՅՈՒՄ PDF Print E-mail

2015 թվականի հոկտեմբերի 4-8-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում տեղի է ունեցել Դատավորների միջազգային միության տարեկան համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ դատավորների միության պատվիրակությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ դատավորների միության նախագահ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Վարդան Ստեփանյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը:
Համաժողովին մասնակցում էին պատվիրակություններ 77 երկրներից, որոնք ընդգրկված են Դատավորների եվրոպական միությունում, Իբերո-Ամերիկյան, Աֆրիկյան, Ասիական, Հյուսիսամերիկյան և Օկեանիայի տարածաշրջանային խմբերում: Համաժողովը նվիրված էր դատական իշխանության դերի ու հեղինակության բարձրացման հարցերին:
Այս համատեքստում քննարկվել են Ուկրաինայում, Թուրքիայում և Ուրուգվայում դատավորների և դատական համակարգի անկախության և անձեռնմխելիության հետ կապված մի շարք հարցեր ու վերոնշյալ պետությունների վերաբերյալ ընդունվել են համապատասխան բանաձևեր:
Մասնավորապես, Ուկրաինայի դատավորների միության կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ 2013 թվականից սկսած  Ուկրաինայում սկսվել է լյուստրացիայի (տվյալ դեպքում՝ խոսքը պետական համակարգի «մաքրմանե մասին է) գործընթաց, որի շրջանակներում Ուկրաինայի ներկայիս բոլոր գործող դատավորները պետք է ազատվեն իրենց պաշտոններից և վերանշանակման համար կրկին դիմում ներկայացնեն:

Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 4 of 35