ՀՀ Դատավորների Միություն

Acknowledgement

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Banner
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
Նորություններ
ՄԱՅԻՍԻ 18-21-Ը ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ PDF Print E-mail

Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովը տեղի կունենա 2017թ. մայիսի 18-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: Առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ի երեկոյան և կանցկացվի Palatul Repubblicii-ում: Համաձայն նախնական ծրագրի՝ պատվիրակները պետք է ժամանեն մայիսի 18-ին:

Յուրաքանչյուր եվրոպական անդամ միության կողմից հանդիպմանը կարող է մասնակցել առավելագույնը երկու պատվիրակ: Միջոցառման մասնակցության վճարը կազմում է 200 եվրո, որը կգանձվի պատվիրակներից և նրանց ուղեկցող անձանցից: Պատվիրակներն իրենք են հոգում իրենց կացության և մնացած ծախսերը:

Մասնակցության հայտերը Մոլդովայի դատավորների միությանն ուղարկելու վերջնաժամկետը սույն թվականի մարտի 31-ն է:

Հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև մասնակցել ցանկանալու դեպքում խնդրվում է 56-99-89 (կամ 56-99-79) հեռախոսահամարով կապ հաստատել ՀՀ դատավորների միության հետ:

 
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ PDF Print E-mail

Միջազգային իրավունքի ինստիտուտը (International Law Institute /ILI/)  կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` նախատեսված պետական պաշտոնյաների, գործիչների և մասնավոր ոլորտի աշխատակիցների համար` աջակցելու գտնել լուծումներ իրավական և տնտեսական այն խնդիրների կապակցությամբ, որոնց բախվում են զարգացող երկրներն ու զարգացող տնտեսությունները: Վերապատրաստման դասընթացները մասնակիցներին հնարավորություն են տալիս ձեռք բերել պրակտիկ հարուստ փորձ կառավարման, թափանցիկության չափանիշների վերաբերյալ, ինչը նրանց օգնում է բարելավել պետական գործառույթների կատարումը, կառավարությունում խթանել հասարակական հաշվետվողականությունը և հասնել տնտեսական աճի: 186 երկրներից ավելի քան 32000 մասնակից վերապատրաստվել է այս ծրագրով:

Միջազգային իրավունքի ինստիտուտը կազմակերպում է հատուկ գիտաժողովներ և համաժողովներ ինչպես Միջազգային իրավունքի ինստիտուտում (ԱՄՆ, Վաշինգտոն), այնպես էլ այլ երկրներում: Միջազգային իրավունքի ինստիտուտը նաև համագործակցում է շատ անվանի կազմակերպությունների հետ` հովանավորելով այնպիսի միջոցառումների կազմակերպումը, որոնք նպաստում են օրենքի գերակայության ամրապնդմանը և միջազգային զարգացմանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերապատրաստվել ցանկացողներն իրենք են կրում վերապատրաստման հետ կապված ծախսերը:

2017թ. գիտաժողովների ժամանակացույցը տեղադրված է հետևյալ կայքում` http://www.ili.org/training/2017.html :

Ցանկացողները կարող են կապ հաստատել +1-202-247-6006 այս հեռախոսահամարով կամ  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it   էլեկտրոնային հասցեի միջոցով: 

 
ՀՐԱՎԵՐ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ PDF Print E-mail

Գերմանիայի դատավորների միության նախագահ Ջենս Գնիսան հրավիրում է մասնակցելու Գերմանիայի Վեյմար քաղաքում 2017թ. ապրիլի 5-7-ին կայանալիք Գերմանիայի դատավորների և դատախազների օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ կքննարկվեն արդարադատությանն առնչվող հարցեր: Միջացառումն անց է կացվելու գերմաներեն լեզվով:

Ի լրումն բազմաթիվ հանդիպումների, քննարկումների, գիտաժողովների` 4 տարբեր երկրների ներկայացուցիչներ ներկայացնելու են արդարադատությունն ու մարդու իրավունքներն իրենց երկրներում: Արդարադատության նախարար Հեյկո Մաասը նույնպես ներկա է գտնվելու միջոցառման բացման արարողությանը: Միջոցառմանը հրավիրված է աշխարհի տարբեր երկրների արդարադատության, քաղաքականության, ԶԼՄ-ի ավելի քան 1000 ներկայացուցիչ:

Միաժամանակ հայտնվում է, որ հրավիրողը չի հոգում ճանապարհածախսը և կացության ծախսերը:

Միջացառմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it կամ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլեկտրոնային հասցեներից որևէ մեկով: 

 
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ PDF Print E-mail
ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ: Թող Գալիք տարին լինի խաղաղության և նվաճումների տարի:
 
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԹԻՄԻՆ PDF Print E-mail

Դեկտեմբերի 8-10-ին ՀՀ դատավորների միությունը, ի թիվս այլ կառույցների, ներկա գտնվեց Աղվերանում կայացած միջբուհական դատախաղին: Դատախաղը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից՝ համատեղ համագործակցության շրջանակում: Դատախաղին մասնակցում էին ԵՊՀ երկու թիմերը, Հայաստանում ֆրանսիական, Հայ-ռուսական (Սլավոնական), Արցախի պետական համալսարանների և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմերը: Միջոցառման բացման հանդիսավոր արարողության ժամանակ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ բուհերի միջև քրեական ոլորտում նման ձևաչափով դատախաղ առաջին անգամ էր իրականացվում, իսկ Միջազգային  իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերն ընդգծեց, որ մրցույթը բավականին օգտակար և կարևոր է երիտասարդ իրավաբանների համար:   

Դատախաղի ժյուրիի անդամներն էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, նույն դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը, փաստաբան Հայկ Ալումյանը, ինչպես նաև գերմանացի փորձագետներ Քյոլնի վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր և վերաքննիչ դատարանի 15-րդ քրեական մեծ պալատի նախագահող դատավոր Յան Օրթը և Բրեմենի Փաստաբանների պալատի նախկին նախագահ Էրիխ Յոսթերը: 

Պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ հաղթող ճանաչվեց ԵՊՀ թիվ 1 թիմը: Մրցանակաբաշխության ժամանակ, բացի ԵՊՀ թիվ 1 թիմին հանձնված գլխավոր մրցանակից, դատախաղի բոլոր մասնակից թիմերին հանձնվեցին նաև այլ մրցանակներ, ինչպես նաև հատուկ մրցանակներ: ՀՀ դատավորների միության ներկայացուցիչ Զարուհի Սարգսյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի <<Ֆորսմաժոր>> թիմին բանավոր փուլում ամենաօրիգինալ մեղադրական դիրքորոշման համար հանձնեց  ՀՀ դատավորների միության կողմից սահմանված հատուկ մրցանակը: 

 

 

Տես նաև http://ysu.am/news/hy/Moot-in-Aghveran

 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 1 of 34