ՀՀ Դատավորների Միություն

Շնորհակալություն

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Դրոշ
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
Նորություններ
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵՑ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԹԻՄԻՆ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.


   

      

Սեպտեմբերի 22-23-ին Աղվերանում տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից կազմակերպված դատախաղ-մրցույթի բանավոր փուլը, որին ներկա գտնվեց նաև ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանը: Դատախաղի մասնակից թիմերն էին Երևանի պետական համալսարանի թիվ 1 և թիվ 2 թիմերը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Modus Vivendi» թիմը,  Արցախի պետական համալսարանի թիմը, Գավառի պետական համալսարանի «Գեղամա» թիմը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Lex Dominus» թիմը: Ժյուրիի կազմում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը (ժյուրիի նախագահ), ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Հակոբյանը, Բրեմենի փաստաբանների պալատի նախկին նախագահ Էրիխ Յոսթերը:

Պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի թիվ 2 թիմը:  Դատախաղի ավարտից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հաղթող թիմին, ինչպես նաև մասնակից բոլոր թիմերին հանձնվեցին պատվոգրեր և պարգևներ: Միջոցառման կազմակերպիչների կողմից բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր և հուշանվերներ:

ՀՀ դատավորների միությունը մրցանակ էր սահմանել «ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների նշանակության կարևորման և լավագույն կիրառման համար»:

Ժյուրի որոշմամբ ՀՀ դատավորների միության սահմանած անվանակարգում հաղթող ճանաչվեց Արցախի պետական համալսարանի թիմը:

ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վ.Ենգիբարյանը թիմի յուրաքանչյուր անդամին հանձնեց հատուկ մրցանակ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով որոշումների ընտրանու և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածուի օրինակներ:

 

 
ՆՈՐ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 60-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

ՀՀ դատավորների միության անդամներին տեղեկացվում է, որ սույն թվականի նոյեմբերի 12-16-ին Չիլիի Հանրապետության մայրաքաղաք Սանտյագոյում կայանալիք Դատավորների միջազգային միության 60-րդ ամենամյա ընդհանուր ժողովին մասնակցելու ցանկություն ունեցող դատավորները ՀՀ դատավորների միության աշխատակազմին կարող են 56-99-89 (կամ 56-99-79) հեռախոսահամարով տեղեկացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը:

 
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 60-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Սույն թվականի նոյեմբերի 12-16-ին Չիլիի Հանրապետության մայրաքաղաք Սանտյագոյում տեղի կունենա Դատավորների միջազգային միության 60-րդ ամենամյա ընդհանուր ժողովը: Որպես Դատավորների միջազգային միության անդամ ՀՀ դատավորների միությունից կարող է մասնակցել առավելագույնը երեք պատվիրակ: Մասնակցության պարտադիր պայմաններից է անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն լեզուներից որևէ մեկի իմացությունը: Մեկնման, վերադարձի, ինչպես նաև կացության բոլոր ծախսերը հոգում են անձամբ մեկնող պատվիրակները:

Նշված ընդհանուր ժողովին մասնակցելու ցանկություն ունեցող դատավորներին խնդրվում է մինչև սույն թվականի օգոստոսի 11-ը 56-99-89 (կամ 56-99-79) հեռախոսահամարով տեղեկացնել ՀՀ դատավորների միության աշխատակազմին:

 
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ «ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՄՍԱԳՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ ՏՊԱԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Այսուհետ «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատավորների միության գրասենյակ (հասցե՝ ք.Երևան, Վ.Սարգսյան 5) կամ զանգահարել  56-99-89 հեռախոսահամարով:

 
ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Համաձայն Դատավորների միջազգային միությունից ստացված գրության՝ Լեհաստանի դատական համակարգի համար դժվարին իրավիճակ է ստեղծվել: «Ազգային դատական խորհրդի», «Ընդհանուր իրավասության դատարանների կառուցվածքի» և «Գերագույն դատարանի» վերաբերյալ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունները խախտում են ոչ միայն Լեհաստանի Հանրապետության Սահմանադրությունը, այլ նաև օրենքի գերակայության եվրոպական չափանիշները, որոնք ի վերջո կհանգեցնեն օրենքի գերակայության և դատարանների ու դատավորների անկախության վերացմանը:

Լեհաստանի դատավորների միությունը (IUSTITIA) տեղեկացնում է, որ 2017 թվականի հուլիսի 12-ին Լեհաստանի խորհրդարանը «Ազգային դատական խորհրդի» մասին օրենքում փոփոխություններ է կատարել, որը, inter alia, նախատեսում է ներկայիս Ազգային դատական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) անդամների լիազորությունների ժամկետի լրացումը և խորհրդարանի կողմից նոր անդամների ընտրությունը: Նախատեսվում է իրենց քաղաքական փոքրամասնությամբ Խորհրդի որոշումն արգելափակելու հնարավորություն, ինչպես նաև Լեհաստանի Հանրապետության նախագահին դատավոր ընտրելու և նշանակելու իրավասություն է տրվում:

«Ընդհանուր իրավասության դատարանների կառուցվածքի» վերաբերյալ օրենքի նախագծով փոփոխություններ են նախատեսվել ընդհանուր իրավասության դատարանների վերաբերյալ, որի համաձայն ընդհանուր իրավասության դատարանները պետք է ենթարկվեն Արդարադատության նախարարին: Ի թիվս այլնի, այն դատավորներին զրկում է դաարանների նախագահների ընտրության հարցում որևէ կերպ ազդեցություն ունենալուց և Արդարադատության նախարարին կամայական իրավունք է վերապահում նշանակելու և ազատելու դատարանների նախագահներին: Օրենքով նախատեսվում է առանց որևէ հիմնավորման վեց ամսվա ընթացքում գործող բոլոր դատավորների (նախագահներ, փոխնախագահներ, վարչության պետեր և այլն) գործառույթների չեղարկումը:

Բացի այդ, նույն օրը «Գերագույն դատարանի» վերաբերյալ օրենքի նախագիծը խորհրդարանի իշխող կուսակցության անդամների խմբի կողմից ներկայացվեց խորհրդարանին: Փոփոխություններն Արդարադատության նախարարին իրավունք են տալիս Գերագույն դատարանի բոլոր գործող դատավորներին հեռացնել ու պաշտոնաթող անել: Արդարադատության նախարարը Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման բացառիկ իրավունք է ձեռք բերում:

Հիմնվելով Լեհաստանի դատավորների միության նախագահ պարոն Քրիստիան Մարկևիչի խնդրանքի վրա՝ Դատավորների եվրոպական միության նախագահ պարոն Խոսե Իգրեա Մաթոսը Լեհաստանի Հանրապետության նախագահ պարոն Անջեյ Դուդային դատական համակարգի փոփոխությունների վերաբերյալ պաշտոնական գրություն (http://www.iaj-uim.org/iuw/wp-content/uploads/2017/07/Appeal-to-the-President-of-Poland-EAJ-1.pdf) է ուղարկել՝ նշելով, որ այդ փոփոխությունները  լրջորեն կվնասեն դատական համակարգի անկախությունը և դատավորի կարգավիճակի վերաբերյալ միջազգային չափանիշները:

Դատավորների միջազգային միությունը, ինչպես նաև Դատավորների եվրոպական միությունը կոչ են անում բոլոր անդամ միություններին աջակցություն ցուցաբերել Լեհաստանի դատավորների միությանը՝ ապահովելով տվյալ իրավիճակի վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը:

 

 

 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>

Էջ 1 ից 35