ՀՀ Դատավորների Միություն

Շնորհակալություն

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Դրոշ
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
ՄԱՅԻՍԻ 18-21-Ը ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովը տեղի կունենա 2017թ. մայիսի 18-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: Առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ի երեկոյան և կանցկացվի Palatul Repubblicii-ում: Համաձայն նախնական ծրագրի՝ պատվիրակները պետք է ժամանեն մայիսի 18-ին:

Յուրաքանչյուր եվրոպական անդամ միության կողմից հանդիպմանը կարող է մասնակցել առավելագույնը երկու պատվիրակ: Միջոցառման մասնակցության վճարը կազմում է 200 եվրո, որը կգանձվի պատվիրակներից և նրանց ուղեկցող անձանցից: Պատվիրակներն իրենք են հոգում իրենց կացության և մնացած ծախսերը:

Մասնակցության հայտերը Մոլդովայի դատավորների միությանն ուղարկելու վերջնաժամկետը սույն թվականի մարտի 31-ն է:

Հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև մասնակցել ցանկանալու դեպքում խնդրվում է 56-99-89 (կամ 56-99-79) հեռախոսահամարով կապ հաստատել ՀՀ դատավորների միության հետ:

 
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Միջազգային իրավունքի ինստիտուտը (International Law Institute /ILI/)  կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` նախատեսված պետական պաշտոնյաների, գործիչների և մասնավոր ոլորտի աշխատակիցների համար` աջակցելու գտնել լուծումներ իրավական և տնտեսական այն խնդիրների կապակցությամբ, որոնց բախվում են զարգացող երկրներն ու զարգացող տնտեսությունները: Վերապատրաստման դասընթացները մասնակիցներին հնարավորություն են տալիս ձեռք բերել պրակտիկ հարուստ փորձ կառավարման, թափանցիկության չափանիշների վերաբերյալ, ինչը նրանց օգնում է բարելավել պետական գործառույթների կատարումը, կառավարությունում խթանել հասարակական հաշվետվողականությունը և հասնել տնտեսական աճի: 186 երկրներից ավելի քան 32000 մասնակից վերապատրաստվել է այս ծրագրով:

Միջազգային իրավունքի ինստիտուտը կազմակերպում է հատուկ գիտաժողովներ և համաժողովներ ինչպես Միջազգային իրավունքի ինստիտուտում (ԱՄՆ, Վաշինգտոն), այնպես էլ այլ երկրներում: Միջազգային իրավունքի ինստիտուտը նաև համագործակցում է շատ անվանի կազմակերպությունների հետ` հովանավորելով այնպիսի միջոցառումների կազմակերպումը, որոնք նպաստում են օրենքի գերակայության ամրապնդմանը և միջազգային զարգացմանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերապատրաստվել ցանկացողներն իրենք են կրում վերապատրաստման հետ կապված ծախսերը:

2017թ. գիտաժողովների ժամանակացույցը տեղադրված է հետևյալ կայքում` http://www.ili.org/training/2017.html :

Ցանկացողները կարող են կապ հաստատել +1-202-247-6006 այս հեռախոսահամարով կամ  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար   էլեկտրոնային հասցեի միջոցով: 

 
ՀՐԱՎԵՐ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Գերմանիայի դատավորների միության նախագահ Ջենս Գնիսան հրավիրում է մասնակցելու Գերմանիայի Վեյմար քաղաքում 2017թ. ապրիլի 5-7-ին կայանալիք Գերմանիայի դատավորների և դատախազների օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ կքննարկվեն արդարադատությանն առնչվող հարցեր: Միջացառումն անց է կացվելու գերմաներեն լեզվով:

Ի լրումն բազմաթիվ հանդիպումների, քննարկումների, գիտաժողովների` 4 տարբեր երկրների ներկայացուցիչներ ներկայացնելու են արդարադատությունն ու մարդու իրավունքներն իրենց երկրներում: Արդարադատության նախարար Հեյկո Մաասը նույնպես ներկա է գտնվելու միջոցառման բացման արարողությանը: Միջոցառմանը հրավիրված է աշխարհի տարբեր երկրների արդարադատության, քաղաքականության, ԶԼՄ-ի ավելի քան 1000 ներկայացուցիչ:

Միաժամանակ հայտնվում է, որ հրավիրողը չի հոգում ճանապարհածախսը և կացության ծախսերը:

Միջացառմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար կամ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեներից որևէ մեկով: 

 
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ Տպել Էլ.փոստ
There are no translations available.

ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ: Թող Գալիք տարին լինի խաղաղության և նվաճումների տարի: